Ադրբեջանն առայսօր 69 գերի է վերադարձրել

Առայսօր Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի։ Տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

«Գերիների վերադարձի գործընթացն անընդհատ ու շարունակական բնույթ է կրում: Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով, և առայսօր Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի»,- հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից:

Երեկ՝ փետրվարի 9-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան էր վերադարձել ևս 5 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի մասին պաշտոնական տվյալ չկա։

Մեկնաբանել