Կիևը «ոչ» ասաց գազախողավակների վարձակալմանն ու մասնավորեցմանը

Այսօր Ուկրաինայի խորհդարանը, ի վերջո, ընդունել է օրինագիծը, որով թույլ է տրվում «Նեֆտոգազ» ընկերության վերակազմավորումը և արգելվում է Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի մասնավորեցումը կամ վարձակալումը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Օրինագծին կողմ է քվեարկել խորհդարանի մեծամասնությունը, այդ թվում՝ «Ռեգիոնների կուսակցությունը»։ Դեմ է քվեարկել «Յուլիա Տիմոշենկոյի բլոկ-Բատկիվշինան», որը փաստաթուղթը հանցավոր է համարում։

Ուկրաինան, լինելով Եվրոպական էներգետիկ միության անդամ, Եվրամիության պահանջների համաձայն՝ պարտավոր է «Նեֆտոգազը» տարանջատել արդյունահանող և տրանսպորտային ընկերությունների։ Այս ամենի համար անհրաժեշտ էր փոփոխություններ մտցնել օրենսդրության մեջ։

Կիևը «Նեֆտոգազի» վերակազմավորմամբ նպատակ ունի չեղյալ հայտարարել նաև Ռուսաստանի հետ 2009թ. ստորագրած գազային պայմանագրերը, քանի որ դրանք ստորագրվել են ընկերության ղեկավարության կողմից։ Ուկրաինան մասնավորապես՝ դժգոհ է Ռուսաստանի կողմից իրեն վաճառվող գազի սակագնից։

Ռուսաստանը, իր հերթին, բազմիցս հայտնել է Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր մտադրության մասին։ Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դիտարկում էր գազամուղների ձեռքերման հնարավորությունը, սակայն այս հարցի շուրջ բանակցությունները չկայացան։ Ըստ մի շարք զանգվածային լրատվամիջոցների՝ Կիևը, Մոսկվան և Եվրամիությունը դիտարկում էին նաև գազատրանսպորտային համատեղ կոնսորցիումի ստեղծման հնարավությունը, որը պետք է զբաղվի համակարգի զարգացմամբ։ Սրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։

Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգն ընդգրկում է 38 հազ. կմ գազախողովակ, 71 կոմպրեսորային կայան և 32 մլրդ խմ հզորության գազապահեստարան։ Համակարգի թողանակությունը գնահատվում է տարեկան 120 մլրդ խմ գազ։ Համակարգի արժեքը կհրապարակվի մինչև 2012թ. հուլիսի 1-ը։ Մի շարք փորձագետների կանխատեսմամբ՝ այն կլինի $20-40 մլրդ։

Մեկնաբանել