Հնդկաստանն ու Պակիստանը ընդլայնում են առևտրային կապերը

Այս որոշումը պակիստանյան ընկերություններին թույլ կտա բիզնես վարել Հնդկաստանում, ինչին այժմ խանգարում են օրենսդրական բազմաթիվ սահմանափակումները։

Հնդկաստանի ու Պակիստանի միջև առևտրային ու ներդրումային խիստ սահմանափակ հոսքերի ազատականացումը հանգեցրել է նրանց` 2008թ. պակիստանցի գրոհայինների՝ հնդկական Մումբայ քաղաքի վրա գործած հարձակումից հետո զգալի տուժած տնտեսական կապերի ամրապնդմանը։

Հնդկաստանի ու Պակիստանի առևտրի նախարարները մտադիր են երկու երկրների սահմանին բացել հատուկ սահմանակետ։ Ենթադրվում է, որ սահմանակետով օրական կանցնի մոտ 600 բեռնատար, հաղորդում է BBC-ն։