ՀԿԵ-ն եւ ԱԻՆ-ը համագործակցում են

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը այսօր`ապրիլի 13-ին, հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք ուղղություններ, այդ թվում` տեղեկատվության ակտիվ փոխանակում, կադրերի ուսուցում և վերապատրաստում, տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև 2011 թվականի դեկտեմբերին ստորագրած համագործակցության հուշագրի կատարման ընթացքը: Ինչպես տեղեկացնում են «ՀԿԵ» ընկերության լրատվական ծառայությունից, ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստակամ է ամրապնդելու արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը։

Իր հերթին` Արմեն Երիցյանը շնորհավորել է Ռեբեցին գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համառոտ ներկայացրել նախարարության կառուցվածքն ու գործառույթները։

ՀՀ ԱԻՆ ղեկավարը նշել է ընկերության աշխատակիցների դրսևորած պրոֆեսիոնալիզմը` Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքների վերացման և Ջաջուռ-Մայիսյան երկաթգծի հատվածում ձնամաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:

Մեկնաբանել