Ղազախները «Արայ» ինքնաթիռ են արտադրում

«Արայ» ինքնաթիռները կանդական արտոնագրով են արտադրվում, շարժիչները ամերիկյան արտադրության են՝ Lycoming, որոնք կարող են աշխատել ավտոմեքենաների համար նախատեսված АИ-95 տեսակի բենզինով։

«Արայը» կարող է մինչև 1000 կմ հեռավորության թռիչք իրականցնել, օդանավում տեղավորվում է 4 մարդ։ Այն հիմնականում կօտագործվի ագրոքիմիական աշխատանքներում։

Ինքնաթիռի շնորհանդեսը տեղի կունենա վաղը Ալմաթիին մերձակա Բայսերկի օդնավակայնում։

Վերջին ժամանակներում Ղազախստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում ինքնաթիռաշինության զարգացման ուղղությամբ։ 2011թ. վերջին երկրի նախագահ Նուրթսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող ինքնաթիռների արտադրությանը կհաջորդի ուղևորատար փոքր, այնուհետ՝ ռեակտիվ շարժիչներով ինքանթիռների արտադրությունը։

Դեռ հստակ չէ՝ Ղազախստանը այս ծրագրերի իրագործման համար արտոնագիր կվերցնի այլ երկրներից, թե կփորձի սեփական արտադրությունը կազմակերպել։

Մեկնաբանել