Հրադադարի քննությո՞ւն

Միջոցառման նպատակը արդեն իսկ ուժի մեջ մտած պատժամիջոցների, դրանց արդյունավետության քննարկումն է, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառող երկրների թվի ընդարձակումը։

«Սիրիայի բարեկամների»՝ ապրիլի 1-ին Ստամբուլում կայացած համաժողովը Սիրիայի ազգային խորհրդին ճանաչեց սիրիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ և որոշեց ստեղծել Բաշար ալ Ասադի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցների մշակման աշխատանքային խումբ, ինչպես նաև սիրիական ընդդիմության աջակցության հիմնադրամ։

Ներքաղաքական ճգնաժամը Սիրիայում սկսվել է 2011թ. մարտին։ Ներկայում Սիրիայում գործում է կրակի դադարեցման մասին համաձայնությունը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 12-ին՝ Դամասկոսի ժամանակով առավոտյան ժամը 6-ին՝ համաձայն Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի՝ 6 կետից բաղկացած խաղաղ կարգավորման ծրագրի։

Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հրադադարից մեկ օր անց Սիրիայի կառավարական զորքերի ու զինված ընդդիմության միջև բախումները վերսկսել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբում։

Համացանցում տեղադրված տեսանյութը, որի իսկությունը դժվար է ստուգել, ցույց է տալիս, որ բախումներ են տեղի ունենում նաև երկրի հարավում՝ Դերաա քաղաքի մոտակայքում։

Ավելի վաղ սիրիական իշխանությունները հաղորդել էին Հալեպում զինվորական ավտոբուսի պայթեցման մասին։ Իրապաշտպաններն իրենց հերթին հայտարարել էին, որ խաղաղ բնակիչների շրջանում մի քանի զոհեր կան։

Մեկնաբանել