Մեկնարկեց «Ժառանգաբար փոխանցվող արհեստները հանուն զարգացման» տարածաշրջանային ծրագիրը

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի ներքո, որը ներառում է վեց երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա: Ծրագրի նպատակն է նպաստել մշակույթի դերի աճին` որպես երկրների և Արևելյան գործընկերության կայուն սոցիալական և տնտեսական զարգացման ուղղորդիչ և խթանել մշակույթի ասպարեզում հանրային և մասնավոր դաշտի միջև տարածաշրջանային համագործակցությունը:

«Ժառանգաբար փոխանցվող արհեստները` զարգացման ընդհանուր հարթակ» ծրագիրը սատարում է առողջ գործարար միջավայրի ընդլայնմանը` ժառանգական արհեստները տնտեսապես շահութաբեր դաշտի մեջ ներառելուն և ԵՄ քաղաքականությանն ինտեգրվելուն:

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են`գնահատման աշխատանքներ և քաղաքականության մշակում, այն է` ավանդական արհեստների բնագավառի սկզբնական ուսումնասիրում և քարտեզագրում, կարիքների հայտնաբերում, հանձնարարականների մշակում, կարողությունների ստեղծում և արտադրանքի փորձարկում, եվրոպական մշակութային քաղաքականության և մշակութային վիճակագրության թեմաներով սեմինարների, ավանդական արհեստների ձեռնարկատիրության կառավարման և ձեռներեցության թեմայով նպատակային պարապմունքների կազմակերպում, տեղեկացվածության մակարդակի բարձրացման քարոզարշավի կազմակերպում` «Մշակույթը հանուն տնտեսական զարգացման» միջազգային համաժողովի և այլ գովազդային նյութերի միջոցով հասարակությանը ներկայացնել ավանդական արհեստների` որպես տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման աղբյուրի գաղափարը, գործարար կապերի ստեղծում` արվեստագետների, վարպետների և մշակութային կազմակերպությունների գործընկերությունների կայքերի, միասնական տեղեկատվական ցանցի ստեղծում` ինտեգրում Եվրոպական ցանցերին:

Մեկնաբանել