Ավտոճանապարհներն անցանելի են ՀՀ-ում, դեպի Վրաստան` առկա է ձնահյուսի վտանգ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ի, ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: