Գարնանային զարթոնք ապրեց նաև «Գրավիր Ուոլ-սթրիթ»-ը

Շարժման ակտիվիստները նոր զբոսայգիներ ու հրապարակներ գրավելու փոխարեն սկսել են «գիշերակացեր» կազմակերպել քաղաքի ֆինանսական կենտրոնի՝ Ուոլ-սթրիթի մայթերին, հաղորդում Է Itar-tass գործակալությունը

Արդեն մի քանի գիշերը է, որ շուրջ 70 ակտիվիստներ քնապարկերով տեղավորվում են Նյու Յորքի ֆոնդային բիրժայի լուսավորվող սյունաշարի դիմաց: Լուսաբացին «օկուպանտները» շտապում են թռուցիկներ բաժանել աշխատանքի շտապող միջնորդներին: Նրանց գլխավոր կարգախոսն «Մենք 99 տոկոսն ենք», որ զայրույթն է առ այն, որ ազգային հարստությունների առյուծի բաժինը վերահսկում Է ամերիկյան բնակչության  ընդամենը 1 տոկոսը:  

«Զբոսայգու կամ հրապարակի օկուպացում կազմակերպելը բավականին բարդ բան Է: Այդ պատճառով էլ մենք որոշեցինք ներգործել այլ կերպ. այսուհետև մենք ամենօրյա գիշերակացեր կկազմակերպենք Ուոլ-սթրիթի շրջանում»,- բացատրում են ցուցարարները: Օրենքով չի արգելվում բողոքողներին քնել մայթերին, միայն թե այն պայմանով, որ նրանք չեն զբաղեցնի մայթի կեսից ավելին և չեն փակի կառույցների մուտքը:

Նյույորքցի «օկուպանտների» ձեռնարկումն արդեն պաշտպանել են նրանց կողմնակիցները Միացյալ Նահանգների այլ քաղաքներում: Այսպես, արդեն մի քանի օր անընդմեջ գիշերակացեր են կազմակերպվում Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի և Բոստոնի մայթերին:

Սոցիալական անարդարության և ԱՄՆ կառավարության տնտեսական քաղաքականության դեմ ուղղված միջոցառումները սկսվել էին Նյու-Յուքում անցյալ տարվա սեպտեմբերի կեսեին և շարունակաբար տարածվում էին ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում և այլ երկրներում: Ակտիվիստները գրեթե ամեն օր քայլերթեր ու այլ միջոցառումներ էին կազմակերպում, որոնք հաճախ էին ավարտվում տասնյակ մարդկանց ձերբակալություններով, իսկ վրանային ճամբարի քանդելուց հետո շարժումը կորցրել էր ուժն ու այլևս համաշխարհային հասարակության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում չէր: