ԿԳՆ-ն հայտարարում է ՌԴ ԲՈՒՀ-երում կրթություն ստանալու մրցույթ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար՝ բակալավրի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով՝ 60 տեղ (մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի և տեղերի քանակի կցվում է), մագիստրոսի կրթական ծրագրով՝ 10 տեղ և ասպիրանտուրա՝ 30 տեղ, ինչպես նաև մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության, կապի և տրանսպորտի ոլորտներում տարբեր կրթական աստիճաններով՝ 30 տեղ:

Ներկայացվող փաստաթղթերի ցանկին կրթաթոշակներին հավակնող և չհավակնող դիմորդները կարող են ծանոթանալ ԿԳՆ պաշտոնական կայքից. www.edu.am: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 02.05.2012թ. /ներառյալ/:

Մրցույթն անցկացվում է.

•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի:

Ծանոթագրություն.

•Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
•Բոլոր դիմորդները պարտավոր են մինչև դիմումների հանձնումը ծանոթանալ սույն հայտարարությանը կից ներկայացվող պայմաններին: