Իրանն ու Վեցնյակը Ստամբուլում ատոմային խնդիրներն են քննարկում

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչները Ստամբուլում բանակցություններ են վարում Իրանի պատվիրակների հետ` Իրանի ատոմային ծրագրի` փակուղի հասած բանակցություններից ելք գտնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք «Ռիա-նովոստի» գործակալությունից:

Իրանն արդեն հայտարարել է, որ իր ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ ունի, սակայն քննադատները նշում են, որ Իրանն ատոմային զենք է պատրաստում:

Իսկ, ըստ «Ֆրանս-պրես» գործակալության` «Իրանի պատվիրակությունը համարում է, որ Արևմուտքի դիրքորոշումը հիասթափեցնում է»:

Իսրայելը չի հավատում, որ բանակցությունները հաջողությամբ կամփոփվեն, և հայտարարել է, Իրանը «ատոմային զենք ստեղծելուն շատ է մոտեցել»: Թել-Ավիվի դիտարկմամբ` Իրանը բանակցությունները ձգձգելու միջոցով ձգտում է միայն ժամանակ շահել, որպեսզի ավարտին հասցնի ատոմային ռումբի պատրաստումը:

Մեկնաբանել