Մի քիչ կտաքանա, հետո կցրտի

Ապրիլի 15- ին` առանձին շրջաններում, 16-ին` երեկոյան ժամերին, 17-ին, 19-ին` շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին` սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան  2-7 մ/վրկ,  ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

 Ապրիլի 15-ին Երևանում տեղումների հավանակնությունը փոքր է, 16-ին` երեկոյան ժամերին, 17-ին, 19-ին` հնարավոր է  կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին` սպասվում է  առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից: