Կալանավորվել է 4 հետախուզվող

Ապրիլի 13-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի զբոսայգիներից մեկից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Գասպարյանին, որը 2010 թ. օգոստոսի 3-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Արմեն Գասպարյանը կալանավորված է:
***
Ապրիլի 13-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1984 թ. ծնված Կարեն Գրիգորյանին, որը 2011 թ. մարտի 9-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Կարեն Գրիգորյանը կալանավորված է:
***
Ապրիլի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 45-ամյա մի տղամարդ, որը 2005 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Ապրիլի 14-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի 30/2 շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գևորգ Բնյանին, որը ս/թ փետրվարի 4-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով, իսկ 2006 թ. սեպտեմբերի 20-ից` ՌԴ Վոլգոգրադի իրավապահների կողմից՝ ավազակության մեղադրանքով:
Գևորգ Բնյանը կալանավորված է:

Մեկնաբանել