Ծառատունկ և մաքրություն` նաև «Սփյուռքի այգում»

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այսօր նախարարության աշխատակազմը, «Իմ Հայաստան» փառատոնը նախապատրաստող աշխատանքային խումբը, նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի և «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ինչպես նաև Սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամները մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին:

Շաբաթօրյակի մասնակիցները նախ այցելել են Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Շաբաթօրյակի մասնակիցները նոր ծառատեսակներով համալրել են 2009թ. Ծիծեռնակաբերդի բարձունքում հիմնված «Սփյուռքի այգին», մաքրել են մերձակա տարածքը, հեռացրել չորացած և էտած ճյուղերը, ջրել նախկինում տնկած ծառերը:

Մեկնաբանել