Իտալացի ֆուտբոլիստը մահացել է հենց խաղի ժամանակ

Իտալական ֆուտբոլային «Լիվորնո» ակումբի կիսապաշտպան Պյերմարիո Մորոզինին հանկարծամահ է եղել Պեսկարա քաղաքում ընթացող խաղի ժամանակ տեղի ունեցած սրտի կաթվածից: Այս մասին տեղեկանում ենք BBC գործակալությունից:

Ողբերգական իրադարձությունից հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես կասեցրել է ազգային առաջնության խաղերը:

Նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Անգլիայում «Բոլտոնի» և «Տոտենհեմի» քառորդ եզրափակիչի ընթացում:

«Բոլտոն»-ի 23-ամյա կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան հանկարծ անշունչ ընկել էր դաշտում: Միայն հիվանդանոցում էր վերակենդանացնող բժիշկներին հաջողվել նրան կյանքի վերադարձնել:

Մեկնաբանել