ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը մայիսի 16-27-ը, արդեն 4-րդ անգամ կմասնակցի Կաննի ամենամյա միջազգային կինոփառատոնի շրջանակներում ընթացող կինոշուկային, իսկ փառատոնին կներկայացվի Արմեն Ռոնովի «Քո ցավն իմն է» ֆիլմը:
Հայկական կինոընկերությունները, ի դեմս Հայաստանի ազգային կինոկենտրոնի, կունենան առանձին տաղավար, որտեղ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ (ֆիլմերի ցուցադրություններ, ընդունելություն, հանդիպումներ, բանակցությունների վարում և այլն): Հայաստանյան պրոդյուսերները կինոշուկային կներկայացնեն տարբեր փուլերում գտնվող կինոնախագծերի փաթեթները`
«Լուսավոր շրջան» («Սրբագրողը»)- /Հայաստան-«ՊարալլելսՖիլմ», Նորվեգիա- «Պոմոր Ֆիլմ», սցենարի հեղինակներ` Մարինե Զաքարյան, Հովհաննես Գալստյան, ռեժեժիսոր- պրոդյուսեր Հովհաննես Գալստյան,
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,
«Անհայտ հերոսուհին»- /Հայաստան-Նորվեգիա «ՊարալլելսՖիլմ», գլխ. պրոդյուսեր Յուսսի Ֆլեմինգ Բյորն, պրոդյուսեր Հովհաննես Գալստյան/
«Կիսալուսնի ծովածոցը»- /Հայաստան-«ՊարալլելսՖիլմ», ըստ Վ. Սարոյանի նովելների, ռեժ. Մարինե Զաքարյան, պրոդյուսեր Հովհաննես Գալստյան,
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,
«Ձգված պարանի վրա»- /Հայաստան-«Բարս Մեդիա», սցենարի հեղինակ, ռեժիսոր Լևոն Մինասյան, պրոդյուսեր Վարդան Հովհաննսիյան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,
«Մուժիկ Ա»- /Հայաստան-Ռոնովի կինոարվեստանոց, սցենարի հեղինակ, ռեժիսոր Արմեն Ռոնով, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,
«Քո ցավը իմն է»- /Հայաստան-Ռոնովի կինոարվեստանոց, սցենարի հեղինակ, ռեժիսոր Արմեն Ռոնով, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,
«Փոքրիկ իշխանը»- /Հայաստան-Ռոնովի կինոարվեստանոց, սցենարի հեղինակ, ռեժիսոր Արմեն Ռոնով/,
«Մարցիպանի ոգին»- /Հայաստան- «Հոշկի ֆիլմ», պրոդյուսեր Արմինե Աբրահամյան/,
«Երրորդ կարգի տոմս», «Ախ նորից էդ Նոր տարին», «Ձոն աթարին»-
/պրոդյուսեր, սցենարի հեղինակ, ռեժիսոր Արսեն Առաքելյան/,
«Ներիր ինձ»– /պրոդյուսեր, ռեժիսոր Խաչատուր Մարտիրոսյան/,
«Մեմե դ՛Արմենի»- /«ՔասԱրտ» ընկերություն, անիմացիա,
«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն
պրոդյուսեր, ռեժիսոր Վրեժ Քասունի/,
«Անահիտ»– /«Ռոբերտ Սահակյանց» ստուդիա, պրոդյուսեր Արմինե Հարությունյան,
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,
«Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ»– /Հայաստան–ԱրտՍտեպ ստուդիա, անիմացիա, պրոդյուսեր Արմինե Հարությունյան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,
«Փաստավավերագրական կինոնախագծեր»- /Փաստավավերագրական ֆիլմերի <<Հայկ>> կինոստուդիա, ծրագրերի պատասխանատու Վահե Օհանյան/
Կաննի կինոշուկայի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, պատվիրակության կազմում են` Շուշանիկ Միրզախանյանը /Փաստավավերագրական «Հայկ» կինոստուդիայի տնօրեն/, Թագուհի Թորոսյանը /մենեջեր, շնորհանդեսների կազմակերպման և անցկացման պատասխանատու/, Վանուհի Դունամալյանը /թարգմանիչ, մենեջեր, տաղավարի պատասխանատու/,
Վահե Օհանյանը /Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի կինոնախագծերի պատասխանատու/, Լևոն Մինասյանը /«Բարս Մեդիա» ընկերության և կինոկենտրոնի համատեղ «Ձգված պարանի վրա» կինոնախագծի պատասխանատու/, Արմեն Ռոնովը /Ռոնովի կինոարվեստանոցի և կինոկենտրոնի համատեղ «Մուժիկ Ա», «Քո ցավը իմն է», «Փոքրիկ իշխանը» կինոնախագծերի պատասխանատու/, Հովհաննես Գալստյանը /կինոկենտրոնի և «Պարալլելս ֆիլմ պրոդաքշըն» ընկերության «Լուսավոր շրջան» («Սրբագրողը») համատեղ կինոնախագծի պատասխանատու/, Յուսսի Ֆլեմինգ Բյորնը /հայ-նորվեգական «Անհայտ հերոսուհին» և «Կիսալուսնի ծովածոցը» կինոնախագծերի գլխավոր պրոդյուսեր/, Մարինե Զաքարյանը /հայ-նորվեգական «Անհայտ հերոսուհին» և «Կիսալուսնի ծովածոցը» կինոնախագծերի պատասխանատու/, Արմինե Աբրահամյանը /«Հոշկի ֆիլմ» ընկերության «Մարցիպանի ոգին» կինոնախագծի պատասխանատու/, Արմինե Հարությունյանը /«Ռոբերտ Սահակյանց» ստուդիայի և կինոկենտրոնի «Անահիտ» և ԱրտՍտեպ ստուդիայի և կինոկենտրոնի «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ» անիմացիոն համատեղ կինոնախագծերի պատասխանատու/, Արսեն Առաքելյանը /«Երրորդ կարգի տոմս», «Ախ նորից էդ Նոր տարին», «Ձոն աթարին» կինոնախագծերի և «Մեր միջի արևը» ֆիլմի պատասխանատու/, Վրեժ Քասունին /«ՔասԱրտ» ընկերության և «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնի «Մեմե դ՛Արմենի» անիմացիոն համատեղ կինոնախագծի պատասխանատու/, Խաչատուր Մարտիրոսյանը /«Ներիր ինձ» կինոնախագծի պատասխանատու/: