Պետդումայում 39 դոլարային միլիարդատեր կա

Ռուսաստանի խորհդարանի ստորին պալատում՝ Պետական դումայում, 39 պատգամավոր կա, որոնց կարողությունը դոլարային արտահայտությամբ գերազանցում է միլիարդը: Ինչպես հաղորդում է ռուսական «Մոսկովսկիե նովոստի» թերթը՝ առավել շատ դոլարային միլիարդատերեր կան իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցությունում:

Այդ խմբակցության 237 պատգամավորներից 23-ի տարեկան եկամուտը գերազանցում  է 30 մլն ռուբլին (շուրջ $1 մլն):

Երկրորդ տեղում՝ յոթ միլիոնատերերով, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունն է, որին հաջորդում են լիբերալ-դեմոկրատները (հինգ միլիարդատեր) և կոմունիստները (չորս միլիարդատեր):