Վրաստանում կարգելեն աշխատավարձի վճարումը կանխիկ

Վրաստանի հարկային օրենսդրությունում փոփոխություններ են նախապատրաստվում, ըստ որոնց՝ աշխատավարձի վճարումը կանխիկ կարգելվի, հաղորդում է վրացական GHN լրատվական կայքը:

Վրաստանի հարկային ծառայության ղեկավար Ջաբա Էբանոիձեն հայտարարել է, որ եթե կազմակերպությունները շարունակեն աշխատավարձերը կանխիկ վճարել, ապա դա որպես ծախս չի հաշվարկվի:

Կառավարությունն արդեն հավանություն է տվել օրինագծին և առաջիկա օրերին այն կուղարկի խորհրդարան: