«Չենք լռելու»-ն կոչ է անում պայքարել ընտրակաշառքի դեմ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում երիտասարդներին զանազան միջոցներով հասարակության շրջանում քարոզել հրաժարվելու քվեները վաճառելուց: Որպես օրինակ՝ հիշեցվում է ձմռանը մի խումբ երիտասարդների կազմակերպած ակցիան՝ ընդդեմ ընտրակաշառքի, երբ նախագահի նստավայրի կողքին՝ Ազգային ժողովի և ԿԸՀ դիմաց, ձյան վրա կարմիր գույնով գրվել էր «5000 դրամ»: «Այս թեման հատկապես արդիական է այսօր` խորհրդարանական ընտրությունների նախօրեին, երբ իշխանական կուսակցությունները տարբեր ձևերով փորձում են քվեներ գնել»,-գրում է նախաձեռնությունն իր տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել