Google-ին տուգանել են Street View-ի համար

2007-2010 թթ․ ընթացքում Google-ը Wi-Fi ցանցի միջոցով տվյալներ է հավաքել ինչպես ԱՄՆ-ի տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում իր Street View նախագծի համար, որը հնարավորություն է տալիս Google Map-ի և Google Earth-ի օգտագործողներին դիտել փողոցների համայնապատկերը 2,5 մ բարձրությունից։ FCC-ի համոզմամբ՝ Google-ը միաժամանակ հավաքել է օգտատերերի գաղտնաբառերը, էջերի դիտման պատմությունը և անձնական այլ տվյալներ, որոնք իրականում չէին պահանջվում նախագծի համար։ 2010թ․ մայիսին Google-ը խոստովանել էր, որ ինքը մասնավոր տվյալներ (payload data) է հավաքել։ Դրան հաջորդել էր FCC-ի մեղադրանքը Google-ին՝ հեռահաղորդակցության մասին օրենքի խախտման մեջ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Տեղեկատվության ազատության հանձնաժողովը 2011թ․ մարտին նույնպես տուգանել էր Google-ին Google Maps Street View ծառայությունում առկա բացերի համար։

Մեկնաբանել