2011թ․ Եվրոպան 11%-ով կրճատել է գազի սպառումը․ Eurogas

Գազի սպառման կրճատման գլխավոր պատճառը համեմատաբար մեղմ եղանակային պայմաններն են և էլեկտրակայնների կողմից օգտագործվող վառելիքի հետ գնային հարաբերակցության փոփոխությունը։ 2011թ․ 1-ին եռամսյակում եվրոպական տնտեսության վերականգնումը շարունակվել է, սակայն դրան հաջորդել է ստագնացիան, ինչը սահմանափակել է արդյունաբերության պահանջարկը։ Էլեկտրաէներգիան նվազեցրել է գազի սպառումը տնտեսական թույլ պայմանների և այլընտրանքային աղբյուրների ավելի մեծ սպառման պատճառով։ Բացի այդ՝ եթե 2010թ․ ջէկերում գազի օգտագործումն ավելի ձեռնտու էր, քան ածուխինը, ապա 2011թ․ իրավիճակը լիովին հակառակն էր։

Նշենք, որ գազի սեփական արտադրությունը նվազել էր շուկային զուգահեռ (165 մլրդ խմ), և ինչպես 2010թ․, ապահովել էր պահանջարկի 34%-ը։ ԵՄ երկրների շարքում գազի սպառումն անցած տարի նվազեցրել են Շվեդիան (-21,4%), Դանիան (-18,3%) և Մեծ Բրիտանիան (-17,8%)։