Ռիհաննան փորձում է գրավել Էշթոն Կատչերի սիրտը

Երգչուհի Ռիհաննայի կյանքը <<եռում է>>. վերջին շաբաթների ընթացքում նա ակտիվորեն զբաղվում էր «Ծովամարտ» ֆիլմի գովազդային արշավով, որտեղ խաղացել է գլխավոր դերը, իսկ վերջերս նա ներկա է գտնվել Coachella փառատոնին` Կալիֆոռնիայում:

Twitter-ի իր միկրոբլոգում Ռիհաննան տեղադրել է մի քանի նկար, որոնք վկայում են, որ նա լավ ժամանակ է անցկացնում: Մինչդեռ երգչուհու մերձավորներից մեկը համոզված է, որ բացի աշխատանքից նրան հետաքրքրում է նաև դերասան Էշթոն Կատչերը: Ամսագրին տված հարցազրույցում այս անանուն աղբյուրն ասել է.

«Ռիհաննան տեղյակ է, որ ինքը Էշթոնի միակ ընկերուհին չէ, և դա նրան ստիպում է ավելի վճռական լինել: Որքան ավելի շատ է դիմադրում Էշթոնը, այնքան ավելի մեծ է նրան նվաճելու Ռիհաննայի ցանկությունը»:

Դե ինչ, սոցիալական ցանցերում տեղադրված վերջին նկարները դերասանին ստիպում են ևս մեկ անգամ մտորելու այն մասին, թե ինչ առավելություններ նա կունենա, եթե որոշի հանդիպել Ռիհաննայի հետ: Իսկ գուցե նա վախենում է նախկին կնոջ զայրույթի՞ց: