Goldman Sachs-ը վաճառել է ICBC-ի բաժնետոմսերի $2,3-միլիարդանոց փաթեթը

Temasek-ը ICBC-ի՝ Հոնգ Կոնգում շրջանառվող մեկ բաժնետոմսի դիմաց վճարել է $5,05, ինչը 3,1%-ով զիջում է ուրբաթ օրվա դրանց բորսայական գնանշումներին։ Միաժամանակ՝ Goldman Sachs-ը վաճառել է ICBC-ի բաժնետոմսերի՝ $2,5 մլրդ ընդհանուր արժողությամբ փաթեթը, ընդ որում՝ $200 մլն-ի արժեթղթերը գնել են ինստիտուցիոնալ մի քանի ներդրողներ։ Գործարքի փակումից հետո ICBC-ի հիմնադիր կապիտալում Temasek-ի մասնաբաժինը կկազմի 5,3%, իսկ Goldman Sachs-ը կտնօրինի չինական բանկի՝ $3 մլրդ արժողությամբ բաժնետոմսերի փաթեթը։
 
ICBC-ի բաժնետոմսերի վաճառքը Temasek-ին հնարավորություն կտա ավելի ամրապնդել իր դիրքերը Չինաստանում։ Temasek-ի 2011-ի հաշվետվության համաձայն՝ ասիական տարածաշրջանին (չհաշված Սինգապուրը) բաժին է ընկել ֆոնդի ներդրումային պորտֆելի 45%-ը ($154 մլրդ)։ Հիշեցնենք, որ անցած տարի Temasek-ը մինչև 10% մեծացրել էր իր մասնաբաժինը չինական մեկ այլ բանկում՝ China Construction Bank Corp․-ում։