Մեկնարկել է «Գծին հետևող ռոբոտ 2012» մրցույթի գրանցումը

Մրցույթը նախատեսված է մինչև 20 տարեկանների համար: Մրցույթի ընթացքում մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել և պատրաստել այնպիսի ռոբոտ, որը պետք է ճանապարհ անցնի լաբիրինթոսում, գտնի բոլոր վերջնակետերը և ետ վերադառնա իր անցած ամենակարճ ճանապարհով: Լաբիրիթոսն ունի 4 և ավելի վերջնակետեր, որոնցից յուրաքանչյուրը կամայականորեն կարող է լինել սկզբնակետ ռոբոտի համար:

Մրցույթի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, աջակիցներն են՝ «ԱրթինՎարուժան», «Դ-Լինկ» ընկերությունները և ՀՀ Պաշտպանության Նախարարությունը:

ԻՏՁՄ-ն 2008թ.-ից կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները: Առաջնության նպատակն է Հայաստանում վերականգնել և զարգացնել ռոբոտաշինությունը: Առաջնության շրջանակում անց են կացվել «Գծին հետևող ռոբոտ», «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» մրցույթները, գործում են դպրոցական խմբակներ, ձևավորվել է ԱրմՌոբոտիքս ակումբ, կազմակերպվել են քաղաքային ցուցադրություններ, սեմինարներ:

Մեկնաբանել