Moody’s-ը սպառնում է իտալական բանկերին

Ավելի վաղ վարկանշային գործակալությունն արդեն հայտարարել է, որ 2012թ. բավական մեծ է եվրոպական բանկերի վարկանիշի իջեցման հավանականությունը, իսկ փետրվարին պաշտոնապես վերանայման էր դրել տարածաշրջանի 114 ֆինանսական կազմակերպությունների հուսալիության ցուցանիշը։ Իր այս որոշումը Moody’s-ը բացատրել է նրանով, որ եվրոգոտու ճգնաժամի բացասական ազդեցությունը խոչընդոտում է բանկերի կանոնավոր գործունեությունը։ Բացի այդ՝ վստահություն չի ներշնչում արժութային միության երկրների վարկունակությունը։ Այս ամենը չեզոքացնում է առանձին պետությունների՝ բանկային ոլորտը խթանելու ջանքերը, ասված էր գործակալության մամլո հաղորդագրությունում։

Նշենք, որ Moody’s-ն իջեցրել է վերանայման դրված պորտուգալական 7 բանկերից 5-ի վարկանիշը։ Իտալական 24 բանկերի վարկանիշի վերանայումը կավարտվի այս շաբաթ։ Բացի այդ՝ իտալական բանկերի մասին որոշման ընդունումից հետո գործակալությունը կվերանայի նաւ իսպանական 21 բանկերի վարկանիշը։

Մեկնաբանել