ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների թիվը ապրիլի 16-ի դրությամբ 2.482.593 է

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 16-ի դրությամբ 2.482.593 է, որից այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածներինը` 684: Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, Հայաստանում հաշվառում չունեցող, քվեարկության օրը հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված է 46, քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակում` 11, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակում` 0 ընտրող:

Մեկնաբանել