AIG-ն լիովին կանկախանա 2013թ․

Միլերի խոսքով՝ բաժնետոմսերի փաթեթի ամբողջական վաճառքի մասին վերջնական որոշումը ֆինանսների նախարարությանն է։ «Սակայն միանգամայն հնարավոր է, որ դա տեղի ունենա առաջիկա 12 ամսում»,- հավելել է Միլերը։

Ներկայում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանն է պատկանում ընկերության բաժնետոմսերի 70%-ը։ Մարտին AIG-ն նախարարությունից հետ է գնել ընդհանուր $3 մլրդ արժողությամբ արժեթուղթ՝ յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով $29։ Այս փաթեթը կազմում է ընկերության հիմնադիր կապիտալի մոտ 7%-ը։

«Մենք ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, երբ մինչև վերջին ցենտը կմարենք հարկատուների պարտքը, որը ծախսվել է ընկերության փրկության վրա, և կկարողանանք շահույթ ապահովել»,- ասել է Միլերը։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, սակայն, հրաժարվել է մեկնաբանել այս հայտարարությունը։

Նշենք, որ 2008թ. ԱՄՆ-ի կառավարությունը փրկել է AIG-ին սնանկացումից` հատկացնելով նրան ավելի քան $182 մլրդ: Բազմաթիվ փորձագետներ այդ ժամանակ մեղադրում էին Վաշինգտոնին այս որոշման համար: Ներկայում ընկերությունը պետությանը վերադարձրել է տրամադրված միջոցների զգալի մասը, սակայն շարունակում է պարտք մնալ $50 մլրդ։

Մեկնաբանել