«Վրացական երկաթուղիներ»-ը կբացվի մայիսին

Առևտրային հարթակում կիրացվեն ընկերության ոչ թե բաժնետոմսերը, այլ գլոբալ դեպոզիտար ստացականները։ IPO-ի կազմակերպիչները ամերիկյան Citigroup և Goldman Sachs բանկերն են։ Ներկայում ընկերության բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը Վրաստանի կառավարությունն է։ Անցած տարի «Վրացական երկաթուղիների» հասույթը կազմել է $285,8 մլն, որի 95%-ը բաժին է ընկնում բեռնափոխադրումներին։ Զուտ շահույթը կազմել է $104,4 մլն։ Ընկերությունը մտադիր է շահութաբաժինների վճարմանը հատակցնել շահույթի 30%-ը։ Վրաստանի իշխանությունները «Վրաստանի երկաթուղիների», ինչպես նաև «Վրաստանի նավթագազային կորպորացիայի» և «Վրաստանի պետական էլեկտրահամակարգերի» բաժնետոմսերի տեղաբաշխումը հետաձգել էին դեռ անցած տարվա նոյեմբերին՝դա պայամանվարելով միջազգային ֆոնդային շուկաների անկայունությամբ։

Վրաստանի կառավարությունը մտադիր է բորսայում տեղաբաշխել այս ընկերությունների բաժնետոմսերի մինչև 49%-ը։ Այդպիսով՝ կառավարությունը մտադիր է առաջիկա տասը տարիներին պետական բյուջեն շուրջ $1 մլրդ-ով համալրել։ Տեղաբաշխման հիմնական հարթակները կլինեն Լոնդոնինը, Նյու Յորքինը և Վարշավայինը։ Օրենսդրական համապատասխան փոփոխությունները Վրաստանի խորհդարանն ընդունել է դեռ անցած տարվա հոկտեմբերին։

Մեկնաբանել