Երեւանի շատրվանային համալիրները գործի կդրվեն մայիսի 1-ին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  հանձնարարությամբ արդեն գործարկվել է Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից,  այս տարի գործարկման նախապատրաստվող շատրվանային մյուս համալիրների ուղղությամբ աշխատանքները ևս կավարտվեն սահմանված ժամկետներում և կգործարկվեն մայիսի 1-ին: