Կատինի գնդկահարությունները՝ ռազմական հանցագործություն

Նշենք, որ 1940թ. Կատինի անտառներում 20 հազ. լեհ սպա է գնդակահարվել, որոնք գերեվարվել էին 1939թ. արևմտյան Բելառուսի և արևմտյան Ուկրաինայի ուղղությամբ իրականացված ռազմական գործողություն շրջանակում։

ՄԵԻԴ-ը՝ մյուս կողմից՝ լեհական կողմի հայցը մասնակի է բավարարել։ Այսպես՝ դատարան էր ներկայացվել երկու հայց, որոնք այնուհետ քննվել են մեկ գործի շրջանակում։ Հայցվորները լեհ սպաների հարազատներն են։ Ըստ նրանց՝ ռուսական կողմը իրենց հարազատաների մասին բավարար տեղեկություններ չի տրամադրել։ Դատարանը, սակայն, հետքաննության վերականգնման համար դա բավարար հիմք չէր համարել։

Հետաքննությունը սկսվել էր դեռ 1990թ., դադարեցվել էր 2004թ., և գործը փակվել էր։ 2010թ. Ռուսաստանի Պետդուման հայտարարություն էր ընդունել, ըստ որի՝ այս գնդակահարություններն իրականացվել էին Խորհդային միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի և երկրի մյուս ղեկավարների անմիջական հրահանգով։

Հատկանաշական է, որ Երկրորդ համաշխարհայինից հետ լեհերի գնդակահարության հարցում մեղադրվում էին գերմանացիները, սակայն 1990թ. ԽՍՀՄ-ն ստնաձնեց այս գործողության պատասխանատվությունը։

Մի շարք ռուս փորաձագետների կարծիքով՝ այդպիսով Ստալինը վրեժխնդիր է եղել 1920թ. ռուս-լեհական պատերազմից հետո կարմիրբանակային գերիների սպանության համար։

Մեկնաբանել