«Օպերացիա Նեմեսիս»-ը` տիկնիկայինի բեմում

Փարիզի «Լա Բոհեմ» թատերական միության հիմնադիր,  գեղարվեստական ղեկավար,  դերասան Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է բեմադրել: Ապրիլի 19, 20, 21-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կկայանա  «Օպերացիա Նեմեսիս»-ի  պրեմիերան` նվիրված  Հայոց մեծ եղեռնին: 

Դուրյանի նոր ներկայացումը կպատմի «Նեմեսիս» ծրագրի մասին, որն իրականացրել են հայ վրիժառուները` պատժելով թուրք դահիճներին:

Դերասանի խոսքով` ներկայացումը հիմնված է երկու աղբյուրի  վրա` Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսի և ֆրանսիացի պատմաբանների աշխատությունների: Նրա խոսքով`«ներկայացման մեջ կսինթեզվեն էմոցիոնալը և պատմականը», կներկայացվի սուբյեկտիվ և օբյեկտիվ իրականությունը: Ներկայացման մեջ ընդգրկված է տասներեք դերասան: