ժամանակավորապես փակվել է «Վերին Լարս» մաքսային անցակետը

Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ը գործակալությանը տեղեկացրել է, որ սողանքը ծածկել է վրացական ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկություն ապահովելու անհնարինության պատճառով այդ ճանապարհով երթևեկությունը ապրիլի15-ին դադարեցվել է:

Նշենք, որ ռազմական նշանակության վրացական ճանապարհի «Վերին Լարս» անցակետը Ռուսաստանին կապում է Անդրկովկասի երկրների, մասնավորապես` Հայաստանի հետ: Մինչ այդ` «Վերին Լարս» անցակետով անբարենպաստ եղանակի պատճառով երթևեկությունը սահմանափակ էր կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների դեպքում թույլ էր տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում:

Մեկնաբանել