Նատալի Պորտման և Ջոնի Դեպ. երբ խոսքերն ավելորդ են

Հոլիվուդյան դերասաններ Նատալի Պորտմանը և Ջոնի Դեպը նկարահանվել են էքս-բիթլ Փոլ Մակ-Քարթնիի My Valentine նոր երգի տեսահոլովակում: Այս չափազանց ընդգծված սև-սպիտակ տեսանյութում կինոաստղերը փայլել են ոչ միայն իրենց դերասանական տաղանդով, այլև ցուցադրել ժեստերի լեզվին փայլուն տիրապետելու իրենց ունակությունը:

Տեսահոլովակն ունի երեք վարկած. երկուսում Դեպն ու Պորտմանը հանդես են գալիս առանձին-առանձին, երրորդում ` հայտնվում են մեկը մյուսի հետևից: Ջոնի Դեպն այս տեսահոլովակում կատարում է նաև կիթառահարի դերը. բացի դերասան լինելուց նա հայտնի է նաև իբրև տաղանդավոր կիթառահար:

Փոլ Մակ-Քարթնիի տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել ուրբաթ օրը լեգենդար երաժիշտի դստեր` Ստելլա Մակ-Քարթնիի բուտիկում:

Մեկնաբանել