Քննարկվել է «Հյուսիս-հարավ»-ը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կայացել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, օրակարգի առաջին հարցով խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Ծրագիր 1» (Ծրագիր) (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում մշակված Ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքը, ծառայությունների բյուջեն, առաջարկ ներկայացնելու հրավերը և խորհրդատուի ընտրության մրցույթի շրջանակում հետաքրքրության հայտեր ներկայացրած կազմակերպությունների կարճ ցուցակը:

Նիստում քննարկվել է ՀՀ կառավարության ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:

Մեկնաբանել