Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունն ընդլայնվում է

ՀՀ արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից, Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ու գիտակրթական բնագավառներում զգալիորեն ընդլայնվել է, եւ Երեւանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Պիպերը նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստան են այցելում Գերմանիայի ԱԳ նախարարը եւ ԱԳՆ պետքարտուղարը: 

Զրուցակիցները  զրույց են ունեցել հայ-գերմանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին: 

Նալբանդյանն ու պետնախարարն անդրադարձել են նաեւ Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ: 

Բանակացությունների օրակարգում էին մշակութային եւ գիտակրթական ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները: 

Հյուրի խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: