Պակիստանցի լորդի անդամությունը Լեյբորիստական կուսակցությանն արժե $16 մլն

BBC-ի հաղորդմամբ՝ սա պայամանավորված է Ահմեդի՝ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբամային և նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերին $16 մլն-ի դիմաց բռնելու մասին հայտարարությամբ։

Ըստ պակիստանյան Express Tribune-ի՝ լորդն այս քայլին է գնացել, երբ ԱՄՆ-ը հայտարարել էր իսլամիստական «Լաշքար Տայիբա» խմբավորման ղեկավար Հաֆիզ Սաիդին $10 մլն-ով բռնելու մասին։

Լորդ Ահմեդը, ըստ թերթի, խոստացել է իր նշած գումարը վճարել, անգամ եթե հարկադրաված լինի վաճառել սեփական ունեցվածքն ու բնակարանը։

Հատկանաշական է, որ Ահմեդը հերքում է այս տեղեկությունները՝ նշելով, թե ինքը հայտարարությույններ է արել միայն Իրաքում և Աֆղանստանում ռազամական գործողությունների մասին։

Լեյբորիստական կուսակցությունում նշում են, որ հարցն ուսումնասիրվում է, ևլորդի անդամույթւոնը դադարեցված կլինի մինչև վերջնական հստակության սահամնումը։

Մեկնաբանել