Դ1,5 մլրդ ծավալով պարտատոմսեր` ԿԲ-ից

ՀՀ Կենտրոնական բանկը երկուշաբթի պետական (գանձապետական) կարճաժամկետ 39-շաբաթյա AMGT39141138 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել 1,5 մլրդ դրամ ծավալով. այս մասին տեղեկանում ենք armbanks.am կայքից:

Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 100 մլն դրամ:

Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է  8.8523 %՝ 9.0000 % տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերության դեպքում:

Ավելի վազ հայտարարված թողարկման ծավալը կազմել էր 1,5 մլրդ դրամ ($1 – 392,19 դրամ):