Մեկամսյա հացադուլն սկսեց արդյունք տալ

Այդ մասին հաղորդել է ԿԸՀ նախագահի տեղակալ Լեոնիդ Իվլևը. «202-ից այդպիսի ընտրատեղամասեր էին 5-ը»,- ասել է նա:

Այսօր, ըստ vesti.ru-ի, լրագրողները հրապարակել են ընտրախախտումներ ներկայացնող նկարահանումներից մի քանիսը, որոնք մասնավորապես, հասանելի էին նախկին թեկնածու Օլեգ Շեինի կայքում: Նա իր կողմնակիցների հետ արդեն շուրջ մեկ ամիս հացադուլով իր բողոքն է արտահայտում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած անարդարությունների դեմ:

Տեսախցիկն արձանագրել էր` ինչպես են հանձնաժողովների անդամները, հավաքելով ընտրաթերթիկները, հեռացել տեղամասից: Մեկնաբանելով այդ տեսանյութը` Իվլևը խոստովանել է, որ դա ընտրախախտում է: «Այո, դա ադմինիստրատիվ խախտում է: Բայց, մյուս կողմից, հանձնաժողովը պահպանել է այդ փաստաթղթերը, ինչով էլ` ընտրողների կամարտահայտությունը»,- ասել է նա` բացատրելով, որ հանձնաժողովի անդամները ստիպված են եղել գնալ այլ տեղամաս, քանի որ «բախում է սկսվել` կապված ընտրաթերթիկների կորստի հնարավորության հետ»:

Հիշեցնենք, որ Աստրախանի քաղաքապետի ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Միխայիլ Ստոլյարովը` 60% ձայնով, իսկ Օլեգ Շեինը հավաքել է ձայների 30%-ը:

Մեկնաբանել