«Ռոսնավթ»-ը բաժնետեր է ԱՄՆ նավթային գիգանտի նախագծերում

Նախատեսվում է, որ խոշորագույն ռուսական նավթային ընկերությունը, մասնավորապես, ձեռք կբերի ExxonMobil-ի 30 տոկոսը Լա Էսկալերում` Արևմտյան Տեխասի Դելավերյան ավազանում:

«Ռոսնավթ»-ը մասնակցություն կունենա Մեքսիկական ծոցի արևմտյան մասի խորջրյա ավանդների, ինչպես նաև Արևմտյան Կանադայի Ալբերտ նահանգում պահուստների իրացման նախագծի մեջ:

2011թ. օգոստոսին «Ռոսնավթ»-ն ու Exxon-ը ստորագրել էին ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որ նախատեսում էր շուրջ $3,2 մլրդ-ի ներդրումներ կատարել «Ռոսնավթ»-ին պատկանող երեք տեղամասերում:

ExxonMobil-ի մասնակցությունը կազմել է 33,3%: Այս մասին հաղորդում է bbc.ru գործակալությունը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինն ընդառաջելով նավթային գործիչներին` խոստացավ կրճատել խութերում աշխատողների հարկերը:

Համաձայն գործող օրենսդրության` ռուսական խութը շահագործելու հնարավորություն ունեն միայն այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերի 50%-ից ավելին պատկանում է պետությանը և ունեն հնգամյա փորձ նշված ոլորտում: Այսպիսով, խութերի իրացման իրավունք ունեն միայն երկու պետընկերություն` «Ռոսնավթ»-ն ու «Գազպրոմ»-ը:

Մեկնաբանել