Սենատն արգելափակեց «Բաֆեթի հարկ»-ը

Առաջարկվող փոփոխությունները նախատեսում էին հարկային տոկոսադրույքի 30%-ով բարձրացում $1 մլն և ավելի եկամուտ ունեցող անձանց համար։

Ինչպես և ակնկալում էին փորձագետները, դեմոկրատների այս նախաձեռնությունը չի հավաքել անհրաժեշտ 60 ձայնը և չի կարող ներկայացվել որպես օրինագիծ, որի ընդունման դեպքում ամերիկյան բյուջեի եկամտային մասը կավելանար մեծահարուստ ամերիկացիների հարկերի հաշվին։ Քաղաքագետները, իրենց հերթին, նշում են, որ նախաձեռնությունը դատապարտված էր ձախողման՝ քաղաքական պատճառներից ելնելով։

«Բաֆեթի հարկ»-ն իր անվանումը ստացել է այն բանից հետո, երբ մեդիամագնատ և ֆինանսիստ Ուորեն Բաֆեթն առաջարկել էր բարձրացնել համեմատաբար հարուստ ամերիկացիների համար հարկային տոկոսադրույքը։ «Ես ավելի քիչ հարկ եմ վճարում, քան իմ քարտուղարը»,- ասված էր նրա հայտարարությունում։ ԱՄՆ-ում միջին դասի ներկայացուցիչների համար հարկը 20-25% է, այն դեպքում, երբ որոշ մեծահարուստ քաղաքացիներ իրենց եկամուտների միայն 15-17%-ն են պետության օգտին ծառայեցնում։

Մեկնաբանել