Արգենտիան ազգայնացնում է իր խոշորագույն նավթային ընկերությունը

Խորհրդարան ներկայացված փաստաթղթի համաձայն՝ «ի նպաստ հասարակության բարօրության»՝ կազգայնացվի YPF-ի 51%-ը։ Օտարված ակտիվները գրեթե հավասար կբաշխվեն դաշնային կառավարության և շրջանային իշխանությունների միջև։ 

YPF-ի ազգայնացման մասին հայտարարությունը նախորդել է ընկերության վրա կառավարության ճնշմանը, հաղորդում է Bloomberg-ը։ Մասնավորապես՝ վերջին երկու ամսում Արգենտինայի կառավարությունը խոչընդոտել է բաժնետերերին շահաբաժինների վճարմանը, ինչպես նաև ողջունել է շրջանային իշխանությունների՝ YPF-ից նավթային հանքավայրերի վերամշակման արտոնագրերի հետկանչմանն ուղղված քայլերը։

Ի դեպ՝ YPF-ի ազգայնացման մասին լուրին խիստ բացասաբար է արձագանքել Իսպանիան, որն արգենտինական իշխանությունների այս քայլն անվանել է «թշնամական» և խոստացել խիստ միջոցառումներ ձեռնարկել՝ Արգենտինայի գործողություններին ի պատասխան։

Նշենք, որ YPF-ն հիմնվել է 1922թ. և երկար ժամանակ համարվել է պետական ընկերություն, սակայն 1990-ականների սկզբին մասնավորեցվել է։ 1999թ. այն գրեթե ամբողջությամբ անցել է Repsol-ի վերահսկողության ներքո։ Ներկայում իսպանակն ընկերությունը տնօրինում է YPF-ի բաժնետոմսերի 57%-անոց փաթեթը։