Պենտագոնի աշխատակիցները չեն հավատում Աֆղանստանում հաղթանակին

Ըստ պարբերականի՝ 2011թ. աշնանը Պենտագոնում տարածվել է շրջաբերական՝ հետևյալ հարցերով՝ կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ը հաղթել Աֆղանստանի պատերազմում և կհաղթի՞ արդյոք։

Պարզվել է, որ հարցվածների մոտ կեսը հաղթանակը համարում է սկզբունքորեն հնարավոր, սակայն «գրեթե ոչ ոք» չի հավատում, որ գործնականում այն իրականություն կդառնա։

«Սա ստեղծում է անհարմար իրավիճակ, երբ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմավարությունը մշակող, համակարգող և իրականացնող մարդկանց մի մասը պարզապես չի հավատում, որ այն վերջին հաշվով հաջող կլինի»,- ասում է ամերիկացի քաղաքագետ Միկա Զենկոն։

Պենտագոնում ընդհանուր առմամբ մոտ 23 հազ. զինվորական ու քաղաքացիական մասնագետ է աշխատում։

Մեկնաբանել