«Yandex. փողեր»-ը կթողարկի Master քարտեր

Վճարային համակարգ «Yandex. փողեր»-ը այսուհետ կթողարկի բանկային Master քարտեր. հաղորդում են Yandex ընկերության մամլո ծառայությունից:

Քարտը միացված է լինելու «Yandex. փողեր»-ի հաշվին: Այս կերպ հնարավոր կլինի վճարումներ կատարել ինչպես ինտերնետում, այնպես էլ սովորական խանութներում և այլ հաստատություններում, որոնք ընդունում են Master քարտով վճարումներ: Բացի դրանից՝ քարտատերերը կստանան pin կոդ, որով և հնարավոր կլինի «Yandex. փողեր»-ի գումարը կանխկիկացնել բանկոմատներից: Կանխիկացնելիս պահվում է կանխկիացվող գումարի 3%-ը:

Պետք է նշել, որ քարտի սպասարկումն անվճար է: Բոլոր քարտերը տրվում են երեք տարի ժամկետով և գործում են աշխարհի բոլոր երկրներում:

«Yandex. փողեր» -ի Master քարտ ստանալու համար անհրաժեշտ է «Yandex. փողեր»-ի կայքում լրացնել օնլայն հայտը: Քարտը կուղարկվի պատվիրողի  հասցեով աշխարհի ցանկացած կետ:

«Yandex. փողեր» վճարային համակարգը գործարկվել է 2002-ին: 2012-ի տվյալներով, համակարգի օգտագործողների թիվը գերազանցում է 9 միլիոնը: Համակարգով օրական կատարվում է ավելի քան 100 000 գործարք:

Նշենք, որ 2012-ին Yandex ինտերնետ ընկերությունը գործարկեց «Yandex. փողեր»-ը Visa և Master  քարտերին փոխանցելու հնարավորություն: