Կնախագծվի Skype ծրագիր բրաուզերների համար

Microsoft ընկերությունը կնախագծի Skype ծրագրի բրաուզերներին ինտեգրվող տարբերակը: Տվյալ դեպքում օգտագործողը ծրագիրը համակարգչում տեղադրելու և կարգավորելու կարիք չի ունենա, այլ պարզապես  բրաուզերի միջոցով մուտք կգործի Skype:

Ծրագրի նախագծման մասին լուրը հայտնի է դարձել ընկերության կայքում տեղադրված երեք նոր աշխատատեղերի հայտարարություններից: Դրանցոմ Microsoft-ը գրում է, որ փնտրում  է նախագծողներ  «Skype բրաուզերների համար» նախագծելու նպատակով: Նախագծողներից պահանջվելու է ստեղծել օգտագործողի ինտերֆեյս HTML5 վեբ-ստանդարտով:

Microsoft-ը ձեռք է բերել Skype ընկերությունը 2011-ին: