Օբամայի վարկանիշը նվազում է․ Ipsos

Այս տարվա նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Օբամայի գլխավոր հակառակորդ, հանրապետական Միթ Ռոմնիի վարկանիշը 43% է կազմում։ Համեմատության համար նշենք՝ մարտին Օբամային և Ռոմնիին աջակցում էր Ipsos-ի հարցվածների 52%-ը և 41%-ը համապատասխանաբար։

Հարցվածների ավելի քան կեսը՝ 53%-ը, խոստովանել է, որ իրեն հուզում են գործազրկությունն ու ամերիկյան տնտեսության վիճակը։

Սոցիոլոգները հիշեցնում են, որ ԱՄՆ-ի 2008թ. նախագահական ընտրարշավում Օբաման ավելի մեծ առավելություն ուներ հանրապետական հակառակորդ Ձոն Մակ-Քեյնի նկատմամբ՝ 52%-ը՝ ընդդեմ 40%-ի։

Ռոմնիի ժողովրդականության ռեկորդային ցուցանիշը արձանագրվել է 2011թ. նոյեմբերի սկզբին. այդ ժամանակ նա ստանում էր 43% աջակցություն, Օբաման՝ 44%։

Հատկանշական է, որ Gallup-ը և CNN-ը հանրային կարծիքի ուսումնասիրության այլ ցուցանիշներ են ներկայացնում։ Այսպես, ըստ առաջինի՝ Օբամայի վարկանիշը 47% է, Ռոմնիինը՝ 45%, իսկ ըստ երկրորդի՝ Օբամայինը՝ 52%, Ռոմնիինը՝ 43%։

Ամերիկացի քաղաքագետ Ֆորդ Օ’Քոնելի խոսքով՝ Ռոմնիի ճակատագիրը կորոշվի Ֆլորիդայում, Օհայոյում, Վիրջինիայում և Հյուսիսային Կարոլինայում։ Եթե այս բոլոր նահանգները աջակցեն հանրապետականների թեկնածուին, Օբաման չի վերընտրվի։ Եթե այս նահանգներից թեկուզ մեկը հանդես գա Օբամայի աջակցությամբ, Ռոմնիին պարտություն է սպասվում։

Մեկնաբանել