ԱՄՆ-ը և Չինաստանը սպառազինությունների թիվ մեկ «սիրահար»

Այսպես՝ Վաշինգտոնի՝ սպառազինությունների 2011-ի ծախսերը կազմել են $711 մլրդ, իսկ Չինաստանինը՝ $143 մլրդ։ Ռուսաստանը $72 մլրդ ցուցանիշով երրորդ հորիզոնականում է։

Անցած տարի արևմտյան երկրների մեծ մասում պաշտպանական ոլորտի ֆինանսավորումը կրճատվել է՝ պայմանավորված բյուջեի դեֆիցիտով։ Ի տարբերություն այս երկրների՝ Ռուսաստանն ու Չինաստանը ոլորտին հատկացվող ծախսերն ավելացրել են համապատասխանաբար 9%-ով և 6%-ով։ Ըստ SIPRI-ի՝ Մոսկվան մtադիր է ապագայում ևս ավելացնել սպառազինությունների ծախսերը։ Ռուսաստանի բյուջեի նախագծի համաձայն՝ մինչ 2014թ․ այդ ծախսերի աճը կկազմի 53%։

SIPRI-ի փորձագետները՝ մյուս կողմից՝ վստահ չեն՝ կկարողանա Ռուսաստանի արդյունաբերությունը «գլուխ հանել» այսպիսի հավակնոտ ծրագրերից՝ տարիներ շարունակ տևած ստագնացիայի հետնապատկերին, ինչը, իր հերթին, հաջորդել էր Խորհդային միության փլուզմանը, ամփոփում է թերթը։

Մեկնաբանել