Նման եզրահանգման են եկել Լոնդոնի համալսարանի Կայսերական քոլեջի գիտնականները: Նրանց կարծիքով` բույսերի և կենդանիների նորանոր տեսակներ ենթարկվում են պաթոգեն սնկի «հարձակումներին», ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ էկոհամակարգերի ու երկրագնդի բնակչության համար, այդ թվում` հանգեցնել կլիմայի փոփոխության եւ զանգվածային սովի:
Սա հերթական սարսափազդու պատմությունը չէ: Վիճակագրության համաձայն` վերջին 20 տարիներին կտրուկ աճել է կենդանիների և բույսերի սնկային հիվանդությունների թիվը: Ընդամենը մեկ տարվա ընթացքում սնկերը ոչնչացնում են 125 մլն տոննա բրինձ, եգիպտացորեն, կարտոֆիլ` համաշխարհային տնտեսությանը հասցնելով $60 մլրդ-ի վնաս: Հետաքրքիր է, որ սննդամթերքի այս ծավալը կբավարարեր մեկ տարի երկրագնդի բնակչության 8,5%-ին կերակրելու համար:
Գիտնականների պնդմամբ` խոսքը դեռևս տեղային վարակների մասին է, սակայն չի բացառվում, որ ժամանակի ընթացքում համաճարակը ավելի զանգվածային բնույթ ստանա:
Իսկ ինչու՞ են սնկերն այդքան «անպարտելի». նախ` դրանք չափազանց կայուն են միջավայրի հանդեպ, այնուհետև` շատ սնկեր կարող են վնասել միանգամից մի քանի կենդանական տեսակի: Եվ վերջապես` սնկերն ունակ են գեների միջտեսակային փոխանակմանը, ինչը հանգեցնում է դրանց արագ բազմացմանը:
Ուշագրավ է, որ դեռևս չի բացահայտվել «մարդակեր» սնկերի տեսակը. թերևս, սա ընդամենը ժամանակի խնդիր է: