Apple-ը 5 օրում էժանացել է $50 մլրդ-ով

Կապիտալիզացիայի առավելագույն սահմանը հաստատվել էր ապրիլի 10-ին՝ $644 մլրդ։ «Անկումը դեռ «վերահսկելի» է, սակայն խելամիտ ներդրողները մտահոգ են՝ ի՞նչ կլինի շուկայի հետ, եթե սա ազդանշան հանդիսանա գնանշումների անկման կորպորատիվ պատմության սկզբի համար»,- գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը։

Հարցի հստակ պատասխանը, թե ինչու է Apple-ը «էժանանում», փորձագետները չունեն։ Չի բացառվում, որ գնանշումների անկումը պայմանավորված լինի $200 արժողությամբ iPad Mini-ի թողարկման մասին լուրերի տարածմամբ, ինչը կարող էր խոչընդոտել «մեծ» iPad 3-երի վաճառքը, կամ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության մեղադրանքով՝ էլեկտրոնային գրքերի հրատարակիչների հետ գնային գաղտնի պայմանավորվածության մեջ։ Այդուհանդերձ, ներդրողների և փորձագետների մեծ մասը միակարծիք է, որ ընկերության արժեզրկման իրական սպառնալիքներ չկան։ «Վաճառե´ք Apple-ի բաժնետոմսերը՝ ձեր ցանկությանը և ռիսկին համապատասխան։ Այս ընկերությունը մշտապես այնպիսի նշաձողեր է գտել և այնպիսի արտադրանքներ թողարկել, ինչպես էլ ոչ ոք շուկայում»,- The Wall Street Journal-ին պարզաբանել է Direct Access Partners-ի գործընկեր Մայքլ Շեան։