Ճապոնիան ԱՄՀ-ին $60 մլրդ կտրամադրի

Այսպիսով՝ Ճապոնիան առաջին ոչ եվրոպական երկիրն է, որը ԱՄՀ-ի վարկային ներուժի մեծացման մեջ ներդրում է կատարում։ 

Ճապոնիայի ֆինանսների նախարար Ձյուն Աձումին հույս է հայտնել, թե իր երկրի իշխանությունների այս քայլը մյուս երկրներին կհարկադրի հետևել իրենց օրինակին, քանի որ ԱՄՀ-ի վարկային ներուժի մեծացումը ֆինանսական ճգնաժամի հաղթահարման երաշխիք է, ինչը չափազանց կարևոր է ոչ միայն եվրոգոտու, այլև ասիական երկրների, մասնավորապես՝ Ճապոնիայի  համար։ Տոկիոն իր որոշման մասին պաշտոնապես կհայտարարի Մեծ քսանյակի երկրների ֆինանսների նախարարների ապրիլի 22-ի վաշինգտոնյան հանդիպմանը։

Անցած շաբաթ Մեծ քսանյակի երկրները ևս հայտարարել են, որ ԱՄՀ-ի վարկային ներուժի՝ 400-500 մլրդ-ով մեծացման իրենց պատրաստակամության մասին։

2011թ. դեկտեմբերին  Եվրամիության  անդամ երկրները ԱՄՀ-ին $200 մլրդ տրամադրելու շուրջ պամանավորվածություն էին ձեռք բերել։ Բրազիլիան, Չինաստանն ու Ռուսաստանը ևս ներուժի մեծմանը մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել՝ ԱՄՀ-ում իրենց ձայների մեծացման հաշվին։

ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը իր ղեկավարած կառույցի՝ ճգնաժամի դեմ պայքարի առավել արդյունավետ աշխատանքի համար մտադիր է  $400 մլրդ ներգարվել։ Այս մասին Լագարդն ասել է իտալական  Sole 24 Ore պարբերականին  տված հարցազրույցում։

Ավելի վաղ առաջարկվում էր ներգարվել  $500 մլրդ, սակայն, ըստ Լագարդի, այսպիսի մեծ գումարների անհրաժեշտություն չի լինի՝ պայմանավորված Եվրոպական կենտրոնական բանկի՝ վերաֆինասվաորման երկարաժամկետ ծրագրերով, որի շրջանակում բանկերին արտոնյալ վարկեր են տրամադրվում։