Առաջիկա օրերին ՀՀ զգալի մասում` անձրեւ

Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին Հայաստանի մարզերի զգալի մասում անձրև կտեղա: Օդի ջերմաստիճանը հյուսիսում ցերեկային ժամերին կբարձրանա մինչև 17 աստիճան, հարավում` մինչև 27: Ապրիլի 20- 21-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին` առանց տեղումների եղանակ: Այս շաբաթվա վերջում հանրապետությունում օդի ջերմաստիճանը կհասնի 21-27-ի: Քամին հարավ-արևելյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Երեւանում ապրիլի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը`23-25, գիշերը`8-10 աստիճան, 19-ի երեկոյան ժամերին` ամպրոպ, ցերեկը`21-23, գիշերը` 10-12: Ապրիլի 20-21-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը`23-25, գիշերը` 8-10:

Մեկնաբանել